Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
15/10/2021
share

Շինարարի անհեռատեսության պատճառով բնակարանները հեղեղվել են․ բնակիչները սպասում են փոխհատուցման

Ավելի քան 10 օր է Ալավերդու Սարահարթ թաղամասի անձրևից տուժած շենքի բնակիչները իրավասու մտահոգ պաշտանյայի են սպասում: Առայժմ՝ ապարդյուն: Մոտավորապես 2 շաբաթ առաջ տեղացած հորդառատ անձրևներն ամբողջությամբ ողողել են 3/4 շենքի բնակիչների բնակարանները: «Շին» ՍՊԸ աշխատակիցները շենքը տանիքը փոխելու նպատակով հին թիթեղները հանել են, առանց հաշվի առնելու եղանակային պայմանները։ Անձրևաջրերը բաց տանիքով, անարգել հոսել ու հասել են մինչև շենքի ներքևի հարկեր: Առավելապես տուժել են 5-րդ հարկի բնակիչները։
«Գոնե մեկը դուռս բացեր, ասեր ինչով կարող ենք օգնել, ո՞վ է սրա պատասխանը տալու, անառողջ մարդիկ ենք, թոշակով մի կերպ ապրող, մենք կարո՞ղ ենք տուն սարքել», -դժգոհում է 5-րդ հարկի բնակիչ Մարիետա Ծատուրյանը։ Ասում է՝ տան բոլոր իրերը ջրի մեջ կորել էին, անկողինը, հագուստը, կահույքը։ Խոնավությունը մի կողմից, նյարդային ապրումները՝ մյուս, ամբողջովին խաթարել են բնակիչների առողջությունն ու անդորրը։
Տանիքը վերանորոգելու նպատակով յուրաքանչյուր ընտանիքից 30 հազարական դրամ են հավաքել։ «Մեծ դժվարությամբ հավաքեցինք այդ գումարը, որ բարեկեցիկ ապրենք, բայց տուններս քանդեցին»,- ասում է Սիրվարդ Ծատինյանը, ով խոնավության պատճառով թողել է տունն ու տեղափոխվել վարձով բնակարան։ Ասում է՝ հենց այդ օրը դիմել է համայնքապետան, որ գոնե ժամանակավոր կացարան տրամադրեն, 3 օրից լուր են ուղարկել, որ կարող են միայն ճաշացու տրամադրել։
5-րդ հարկի մյուս բնակիչն ասում է․ իր վնասները կրկնակի շատ են։ Թանկ գնով վերանորոգած բնակարան են գնել։ Ասում է՝ մեզ այս վերանորոգումն ընդհանրապես պետք չէր, մեր բնակարանի հատվածում տանիքը փոխված էր։ Այնինչ, իրենց թիթեղները նույնիսկ իրենց չեն տվել, ասում է՝ մեկ ժամում եկան արագ հավաքեցին, տարան, գոնե դրանով կծածկեինք։ Ստիպված պոլիէթիլեն են գնել, որ փակեն անձրևի ճանապարհը, բայց չի օգնել։ Տան հատակը, կահույքը դարձել են ոչ պիտանի։ Իսկ 4-րդ հարկի բնակիչն ընդհանրապես մրսել ու անկողին է ընկել՝ փորձելով վերևի հարկում փակել ջրի ճանապարհը, բայց միևնույնն է՝ չի օգնել։ Ասում է՝ տան վերանորոգման համար վերցրած ապառիկը դեռ չեն մարել։
Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանն ասում է՝ վնասները փոխհատուցելու պահանջով  դիմել են շինարարական կազմակերպությանը։ Սպասում են կազմակերպության ներկայացուցիչները գան, որ միասին գնահատեն պատճառված վնասը։

 

 

4

6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
facebook sharing button facebook